top of page

Ինչպե՞ս Են Հագուստները Ազդում Մեր Էներգիայի Եվ Առողջության Վրա.Գործվածքների Վիբրացիոն Հաճախականությունը

Updated: Mar 20


ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԸ ԱԶԴՈՒՄ ՄԵՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Արագ նորաձևության զարգացման հետ, աճում են նաև նոր, արհեստական կտորների արտադրությունները, որը, թվում է, թե դրական առաջընթաց է, քանի որ կարողանում եք շատ մատչելի գներով գնել տարբեր տեսակի հագուստներ։


Սակայն մենք հաճախ անտեսում ենք այն կարևոր հանգամանքը, թե ինչպես են այդ հագուստները ազդում մեր առողջության, էներգիայի և տրամադրության վրա:


Բացի հարմարավետությունից և ոճից, այն նյութերը, որոնք ընտրում ենք, սերտորեն կապված են մեր առողջության հետ իրենց վիբրացիոն տատանումների շնորհիվ:


Այսպիսով, ինչո՞ւ են բնական գործվածքները առողջարար քան սինթետիկները: Եվ ի՞նչ թաքնված վտանգներ են պարունակում արագ նորաձևության կողմից զանգվածաբար արտադրվող գործվածքները:


Եկեք ուսումնասիրենք գործվածքների հաճախականությունները և պարզենք, թե ինչպես կարող է մեր զգեստապահարանը բարելավել մեր առողջությունը, էներգիան և կենսունակությունը:



Իսկ Ի՞նչ է Գործվածքի Հաճախականությունը


Տիեզերքում ամեն ինչ, այդ թվում մեր հագուստները, ունեն որոշակի վիբրացիոն հաճախականություն, և այդ տատանումները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր ինքնազգացողության վրա:


Յուրաքանչյուր ֆիզիկական օբյեկտ արձակում է որոշակի էներգիա, որը չափվում է Հերցերով (Hz): Դա այդ օբյեկտի հաճախականությունն է։

Երբ մենք խոսում ենք գործվածքների տատանումների մասին, մենք նկատի ունենք տեքստիլների արտադրած էներգիան: Գործվածքները, ինչպես ամեն ինչ, ունեն վիբրացիոն տատանումներ, որոնք կարող են ազդել մարդկային մարմնի վրա՝ ազդելով մեր ֆիզիկական և մտավոր վիճակի վրա:


Բարձր հաճախականությունները, որպես կանոն, կապված են ավելի լավ առողջության, կենսունակության և լավ տրամադրության հետ, մինչդեռ ցածր տատանումները կարող են ունենալ հակառակ ազդեցություն: Դրանք կարող են բացասաբար ազդել մեր տրամադրության վրա, առաջացնել հոգնածություն և անհանգստություն։


Տարբեր Գործվածքների Հաճախականությունները


Տարբեր Գործվածքների Հաճախականությունները

Գործվածքների հաճախականության գաղափարը եկել է շատ վաղուց: Այս ոլորտում ամենանշանավոր ուսումնասիրություններից մեկը կատարվել է գիտնական Հայդի Ելլենի կողմից, ով չափել է տարբեր գործվածքների հաճախականությունները ու դրանց ազդեցությունը մարդու մարմնի վրա:


Նրա ուսումնասիրության համաձայն՝ առողջ մարդու մարմինը տատանվում է 100 Hz հաճախականությամբ, մինչդեռ հիվանդ մարդու մարմինը կարող է տատանվել մինչև 15 Hz: Ահա որոշ հետաքրքիր արդյունքներ նրա ուսումնասիրությունից.


  • Վուշ՝ 5000 Hz

  • Բուրդ՝ 5000 Hz

  • Օրգանական բամբակ՝ 100 Hz

  • Սովորական բամբակ՝ 70 Hz

  • Կանեփ՝ 100 Hz

  • Մետաքս՝ 15 Hz

  • Պոլիեսթեր, ռայոն և սինթետիկ գործվածքներ՝ 15 Hz


Պարզ երևում է, որ բնական թելերը, ինչպիսիք են վուշը, բուրդը և օրգանական բամբակը, ունեն ավելի բարձր հաճախականություններ, քան սինթետիկ նյութերը, ինչպիսիք են պոլիեսթերը և ռայոնը:


Վուշի և Բրդի Հաճախականության Զարմանալի Փոխազդեցությունը


Գիտնական Ելլենի ուսումնասիրության ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն էր, որ բուրդը և վուշը, որոնք բարձր հաճախականության գործվածքներ են, կարող են փոխադարձաբար չեզոքացնել միմյանց՝ նվազեցնելով իրենց օգտակար ազդեցությունները, երբ կրում եք միասին: Սա համահունչ է հնուց եկած խորհրդի հետ, որը զգուշացնում է չկրել վուշն ու բուրդը միասին։





Ինչո՞ւ Են Բնական Թելերը Առողջարար


Ինչո՞ւ Են Բնական Թելերը Առողջարար

Երբ կրում ենք բարձր հաճախականություն ունեցող գործվածքներ, ինչպիսիք են վուշը, բուրդը և օրգանական բամբակը, դրանք դրականորեն են արձագանքում մեր մարմնին՝ ներդաշնակ լինելով մեր բնական տատանման հետ: Օրինակ, վուշը և բուրդը, յուրաքանչյուրը ունի 5000 Hz հաճախականություն, ինչը շատ ավելի բարձր է քան մարդու մարմնի հաճախականությունը, ինչը կարող է օգնել բարձրացնել մեր էներգիան, բարձրացնել տրամադրությունը և նույնիսկ խթանել մտավոր հստակությունը:


Հին ժամանակներում, բոլոր հիվանդանոցներում հիվանդների սպիտակեղենները կարված էին վուշից, քանի որ ապացուցված էր, որ ունենալով ամենաբարձր հաճախականությունը՝ վուշը օգնում էր հիվանդներին ավելի շուտ կազդուրվել և ունենում էր նաև դրական ազդեցություն իրենց ինքնազգացողության վրա, շնորհիվ իր բուժիչ և հակաբորբոքային հատկությունների։


Մյուս կողմից, սինթետիկ գործվածքները, ինչպիսիք են պոլիեսթերը, ռայոնը և սպանդեքսը, որոնք տատանվում են մինչև 15 Hz հաճախականությամբ, կարող են ունենալ հակառակ ազդեցություն: Այս արհեստական գործվածքները, որոնք շատ հաճախ օգտագորվծում են արագ նորաձևության բրենդերի կողմից, ինչպիսիք են Zara-ն, Shein-ը, H&M-ը և այլն, կարող են նվազեցնել մեր վիբրացիոն հաճախականությունը՝ ստիպելով մեզ զգալ հոգնածություն, անհանգստություն կամ լինել անջատված մեր մարմնից:


Բայց ինչո՞ւ է սա կարևոր:


Բացի այն հանգամանքից, որ արհեստական գործվածքները պարունակում են վնասակար նյութեր, որոնք բացասաբար են ազդում մեզ վրա, դրանց հաճախականությունը նույնպես վնասում է։ Հագուստները, որոնք կրում ենք, ազդում են մեր վիբրացիոն ներդաշնակության վրա՝ ազդելով մեր էներգիայի մակարդակի, մտավոր հստակության և ընդհանուր առողջության վրա:


Ժամանակի ընթացքում ցածր հաճախականությամբ գործվածքները կարող են նաև հանգեցնել ֆիզիկական անհարմարության՝ խոնավությունը և ջերմությունը խտացնող հատկությունների պատճառով, ինչը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն: Բայց սա դեռ ամենը չէ։



Սինթետիկ Գործվածքների Թաքնված Վտանգները


The Hidden Dangers of Synthetic Fabrics

Մինչ սինթետիկ գործվածքները, ինչպիսիք են պոլիեսթերը, նեյլոնը և ռայոնը, կարող են մատչելի և հարմար լինել, դրանք ունեն զգալի վտանգավոր ազդեցություն առողջության և ինքնազգացողության վրա: Այս նյութերը ոչ միայն ունեն ցածր հաճախականություն, այլև հաճախ պարունակում են քիմիական նյութեր, որոնք կարող են ներծծվել մարմնի մեջ:


Ավելին, սինթետիկ գործվածքները կարող են պարունակել վնասակար քիմիական նյութեր, որոնք կարող են վնասել մաշկը, հատկապես քրտնելու ժամանակ: 


Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արագ նորաձևության ապրանքանիշերի հագուստները հաճախ պարունակում են բարձր մակարդակի վնասակար նյութեր, ինչպիսիք են BPA-ն, կապարը, PFAS-ը և ֆտալատները, որոնք հանգեցնում են վերարտադրողական վնասների, քաղցկեղի և այլ վտանգավոր հիվանդությունների:



Ինչպե՞ս Բարելավել Մեր Էներգիան Բնական Գործվածքների Միջոցով


Քանի որ արդեն գիտենք, որ ամեն ինչ մեր շուրջը ունի էներգիա, ապա հագուստը, որը կրում ենք, պետք է համապատասխան լինի մեր բարձր և առողջ հաճախականությանը: Ընտրելով բնական գործվածքներ, մենք ոչ միայն աջակցում ենք մեր բարօրությանը, այլև շրջակա միջավայրին: Ահա մի քանի հիմնական առավելություններ տարբեր բնական թելերի վերաբերյալ.


  • Վուշ. Ունի հիանալի հովացնող ազդեցություն և խթանում է մտավոր հստակությունը: Այն ունի նաև հակաբակտերիալ հատկություններ, այդ իսկ պատճառով խթանում է մեր մարմնի բորբոքվածության և հիվանդությունների բուժմանը:

  • Բուրդ. Կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, ինչպես ցուրտ, այնպես էլ տաք պայմաններում, և բարձրացնում է էներգիայի մակարդակը:

  • Օրգանական բամբակ. Նուրբ է մաշկի համար և չի վնասում շրջակա միջավայրը, այն ունի հավասարակշռված հաճախականություն, որը ներդաշնակ է մարդու մարմնի հետ:


Enhancing Your Energy Through Natural Fibers


Ուշադիր Եղիր, Թե Ինչ Ես Կրում


Why You Should Care About What You Wear

Մենք հաճախ մոռանում ենք, որ մենք բնության մի մասն ենք, և ճիշտ այնպես, ինչպես սնունդը, որը մենք ուտում ենք, հագուստը, որը կրում ենք, ուղղակի ազդեցություն ունի մեր առողջության և էներգիայի վրա: Բարձր հաճախականությամբ գործվածքներ կրելով, ինչպիսիք են վուշը, բուրդը և օրգանական բամբակը, մենք կարող ենք բարձրացնել մեր էներգիան և ավելի կապված զգալ մեր և շրջակա միջավայրի հետ:


Ի վերջո եթե կա ընտություն լինել ավելի եռանդուն, առողջ, աշխույժ և ներդաշնակ միայն փոխելով մեր հագուստը, ինչու՞ չընտրել բնականը։


Այժմ, երբ գիտես, թե ինչպես են տարբեր գործվածքները ազդում մեր ամենօրյա կյանքում, ինչ ընտրություն կկատարես դու՞։


Հաջորդ անգամ, երբ գնաս գնումների, անպայման նայիր հագուստի պիտակը, թե ինչ գործվածքներից է կարված, և ինքդ քեզ հարցրու «սա ինչպե՞ս կարող է ազդել իմ առողջության և ինքնազգացողության վրա»։


Մի՜ թող, որ նորաձևությունը թելադրի, թե ինչպես պետք է դու քեզ զգաս։ Ուղարկի՜ր այս հոդվածը ընկերներիդ և հարազատներիդ, որպիսի իրենք ևս կատարեն ճիշտ ընտրություն։ ;)



Հեղինակ՝

Մարիա Լեոնի


Այս հոդվածը հանդիսանում է  Mind Rise Hub -ի մտավոր սեփականությունը և տարածելիս անհրաժեշտ է նշել հոդվածի աղբյուրը։

bottom of page