top of page

Ինչպես է Դեղագործական Արդյունաբերությունը Բուժումը Վերածել Բիզնեսի

ree

Ի՞նչ կլիներ, եթե բժիշկներին վճարեին ոչ թե հիվանդներին բուժելու, այլ մարդկանց առողջ պահելու համար։


Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ բժիշկները վարձատրվում են ոչ թե այն ժամանակ, երբ դուք հիվանդանում եք, այլ երբ դուք մնում եք առողջ։ Այդ դեպքում ողջ առողջապահական համակարգը կփոխվեր մեկ գիշերվա ընթացքում։ Կանխարգելումը, ամբողջական բուժումն ու բնական կենսակերպը կդառնային հիմնական արժեքներ։ Բայց մեր աշխարհը այլ է, որովհետև այստեղ շահույթը բխում է հիվանդությունից, ոչ թե առողջությունից։



Խնդիրը Բժիշկները Չեն, Այլ Համակարգը


Շատ բժիշկներ մասնագիտություն են ընտրում իրական ցանկությամբ՝ օգնել մարդկանց։ Սակայն այն համակարգը, որտեղ նրանք կրթվում են, ձևավորվել է դեղագործական կորպորացիաների ազդեցության տակ։ Բժշկական ուսումնական ծրագրերից մինչև հիվանդանոցային պրակտիկա՝ ամեն քայլափոխի նրանք սովորում են այն գործիքները և մեթոդները, որոնք շահավետ են այն համակարգի համար, որը շահույթ է ստանում, երբ մարդիկ մնում են հիվանդ։


Շահույթի Անվերջ Պտույտը


Խոշոր դեղագործական և քիմիական ընկերություններն այսօր տիրապետում են նաև թունաքիմիկատներ և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններին։ Նրանք վերահսկում են մեր սնունդը և դրանով՝ մեր առողջությունը։ Նույն ընկերություններն են, որ նախ ստեղծում են հիվանդություններ՝ թունավորելով միջավայրը, հետո վաճառում են «բուժումը»։ Այս կախվածության պտույտը պատահական չէ․ դա համակարգի բուն բիզնես մոդելն է։


Բնությունը Հնարավոր չԷ Արտոնագրել / Պատենտավորել


Բնությունն արդեն իսկ տալիս է այն ամենը, ինչ մարդուն անհրաժեշտ է՝ բուժվելու և առողջ լինելու համար։ Բույսերը, արևի լույսը, ջուրը, շարժումը, հանգիստը՝ ամենը գոյություն ունի անվճար։ Քանի որ այս պաշարները հնարավոր չէ արտոնագրել, դեղագործական հսկաները ստեղծում են արհեստական տարբերակներ՝ ընդօրինակելով բնության իսկական բաղադրիչները։ Իսկ այն ինչ հնարավոր չէ ստանալ արհեստականորեն՝ անտեսվում է, նույնիսկ եթե կարող էր բուժել անբուժելի հիվանդությունները, ինչը պարզվում է, որ անում է բնությունը։ Այսպես է ձևավորվում միլիարդավոր դոլարների շահույթ ապահովող համակարգը։



Սահմանենք Առողջությունը Նորովի


Առողջությունը մեզ տրված է ի վերուստ, և մեր մարմինը ի զորու է ինքնաբուժման, բայց այն միջավայրը, որում մարդիկ ապրում են, այն ինֆորմացիան որով «ծրագրավորում են» մարդկանց, միայն ու միայն պահում է նրանց հյուծված ու հիվանդ՝ կախվածություն ունենալով դեղերից։ Իրականում մարդկանց անհրաժեշտ չէ այդքան դեղ։ Մարդուն պետք է չթունավորված միջավայր, ավելի քիչ սթրես, իմաստալից աշխատանք և բնական, մաքուր սնունդ։ Բնությունը կարող է ապահովել մնացած ամեն բան։ Բուժհաստատության նպատակը պետք է լինի կանխարգելումը, կրթությունը և ամբողջական մոտեցումը, ոչ թե մարդկանց կախված պահելը դեղերից։


Առողջապահական ճգնաժամը բժիշկների մեղքը չէ՝ այն համակարգի արդյունքն է, որը շահույթ է ստանում հիվանդությունից։ Մարդկությանը բուժելու համար նախ պետք է բուժել համակարգը։ Երբ առողջ լինելը դառնա ավելի շահավետ, քան հիվանդությունը, աշխարհը իսկապես կփոխվի։



Հեղինակ ՝

Մարիա Լեոնի


Այս հոդվածը հանդիսանում է  Mind Rise Hub -ի մտավոր սեփականությունը և տարածելիս անհրաժեշտ է նշել հեղինակին և հոդվածի աղբյուրը



bottom of page