top of page

ՏԱՐԵԳԻՐՔ

2026

Book_Mockup_05 bburgandy_edited_edited.jpg

Առաջին հայերեն գիրք - Օրագիրը, որ կոտրում է կարծրատիպերը

Գրիր Քո Տարվա Պատմությունը

Ինչ է Տարեգիրքը

Կյանքի Վերածրագրավորում

Տարեգիրքը ստեղծվել է նպատակ ունենալով օգնել քեզ ստեղծելու այն կյանքը, որի մասին միշտ երազել ես ու որին արժանի ես։

Սա սովորական պլանավորող կամ տարվա օրագիր չէ։ Այն տարբերվում է մնացած բոլոր օրագրերից նրանով, որ որպես հիմք՝ այստեղ ներդրված է մտադրության ուժը, և ոչ թե նպատակային պլանավորումը։

Գիտական հետազոտությունները հաստատում են, որ մտադրությունը կարող է ազդել մեր ուղեղի նյարդային ցանցերի, մեր վարքի և նույնիսկ մեր կենսաբանական վիճակի վրա։


Սա գիրք է, որը քեզ ուղեկցում է՝ հասկանալու, թե ինչպիսին ես ուզում լինի այս տարին, հետո՝ գիտակցված ձևով ստեղծել այդ կյանքը ամեն օր։

Տարեգիրքը քեզ սովորեցնում է դուրս գալ պարտադրված կարծրատիպերից և վերադառնալ քեզ, վերգտնել այն, ինչ իսկապես քոնն է՝ քո իրական ցանկությունները, նպատակներն ու երազանքները։ Կյանք, որը միշտ ներքուստ ցանկացել ես, բայց թվացել է անհասանելի։

Այս գրքում դու ես գրում քո պատմությունը, այն կյանքի պատմությունը, որը ցանկանում ես ապրել, իսկ նյարդագիտության հիման վրա մշակված և գրքում տեղ գտած հեղինակային մի շարք մեթոդները կիրառելով կտեսնես, թե ինչպես է այդ կյանքը դառնում իրականություն։

Դե ի՞նչ, պատրաստ ե՞ս։

Science Backed arm.png

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ինչ կա Ներսում

Այստեղ կգտնես ուսուցողական, ինքնաճանաչման և կյանքի վերածրագրավորման բովանդակալից ինֆորմացիա, վարժություններ, աֆիրմացիաներ, հեղինակային մշակված կոնցեպտներ, որոնք օգնում են քեզ ստեղծել քո երազանքների կյանքը, տարեկան, ամսեկան և օրական մտադրության սահմանման հատուկ էջեր և շատ այլ հզոր գործիքներ։ 

✧ Ստացիր Նվեր Ամեն Գրքի Հետ

Բարելավիր Կյանքիդ Բոլոր Ոլորտները

Կյանքը հավասարակշռություն է պահանջում տարբեր ոլորտների միջև։ Երբ բոլոր հատվածներն ունեն ներդաշնակ զարգացում, դու ապրում ես լիարժեք, սիրով ու վստահությամբ լի կյանք։ Տարեգրքում կգտնես ինքնաճանաչման գործիքներ՝ քեզ օգնելու ապրել ավելի ներդաշնակ, գիտակից և իմաստավորված կյանքով։

Ձեռք բեր ինքնավստահություն, զարգացրու նոր կարողություններ, սովորիր ճանաչել ինքդ քեզ, ամրապնդիր անձնական սահմաններդ։

Անձնական Կյանք

Բարևելավիր առողջությունդ, ֆիզիկական ինքնազգացողությունդ, սովորիր հոգ տանել մարմնիդ մասին։ 

Առողջություն

Ստեղծիր ֆինանսական առատություն և հարստություն, բարելավիր գումարի նկատմամբ քո վերաբերմունքը, ստեղծիր բարձր եկամուտներ, ֆինանսական կայունություն։

Ֆինանսներ

Ստեղծիր կարիերա, որի մասին երազում ես, աճիր մասնագիտորեն, դեպի քեզ գրավիր զարգացման նոր հնարավորություններ։

Կարիերա

Բարելավիր հարաբերություններդ, դեպի քեզ գրավիր իդեալական զուգընկերոջդ, ստեղծիր առողջ փոխհարաբերություններ։

Հարաբերություններ

Բարելավիր ընտանեկան կապերը և ընտանեկան հարաբերությունների որակը, ստեղծիր ընտանեկան ապահով և ջերմ միջավայր։

Ընտանիք

Գտիր ներքին խաղաղություն, կապ հաստատիր քո հոգու հետ, ապրիր ավելի ներդաշնակ և իմաստավորված կյանքով։

Հոգևոր Աճ

Ստեղծիր և բարելավիր ընկերներիդ հետ հարաբերությունները, դեպի քեզ գրավիր աջակցող և հավատարիմ ընկերներ։

Ընկերներ

bottom of page